Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ: ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է մոտ 1,5 անգամ:
Հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ, ըստ տարիքային խմբերի, ունի հետևյալ պատկերը՝
-
մինչև 4 տարեկանների շրջանում գրանցված ցուցանիշն աճել է 1,5 անգամ.
-
5-14 տարեկանների շրջանում` 1,7 անգամ.
-
15-29 տարեկանների շրջանում` 1,4 անգամ.
-
30-64 տարեկանների շրջանում` 1,3 անգամ.
-
65-ից բարձր տարիքի անձանց շրջանում` 1,6 անգամ։
Ինչպես փաստում են արձանագրված տվյալները, ընդհանուր առմամբ, հիվանդացության ցուցանիշն աճել է բոլոր տարիքային խմբերում։
Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում ախտորոշված թոքաբորբ հիվանդացության ինտենսիվ ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է մոտ 1,1 անգամ։ Շտապօգնության կանչերից ՍՇՎ-ով պայմանավորված կանչերի տոկոսը կազմել է 13,1%, ինչը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 3,3%-ով:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում՝ սեզոնային գրիպի կանխարգելումը:
Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է, առկա է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում և կիրառվում է ավելի քան տասը տարի:
-
որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառական օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Բնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը հասանելի է։
«Մեկ անգամ ևս հորդորում ենք՝ եթե դեռ չեք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմեք պոլիկլինիկա և պատվաստվեք՝ պաշտպանելով ձեզ և ձեր մտերիմներին»,- ասված է ՀՀ ԱՆ Ֆեյսբուքի գրառման մեջ: