Այս պահին փակ ռեժիմով Ազգային ժողովում ընթանում է ռազմագերիների հարցով հրատապ քննարկումը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կառավարությունից ներկայացուցիչ չի եկել՝ չնայած նրան, որ կանոնակարգի 58-րդ հոդվածը տալիս է նման հնարավորություն»,- գրել է նա։