Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը:
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ օրինագծերի փաթեթի նպատակն է հին նմուշի, այն է՝ ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել մեկ տարով՝ 2021 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով 2022 թ. հունվարի 1-ը:
«Կենսաչափական անձնագրեր մատակարարող լեհական PWPW ընկերության հետ պետության կնքած պայմանագրի գործողության ժամկետը 2017 թ. հունվարի 1-ին ավարտվել է, սակայն նոր մատակարարի հետ նոր պայմանագիր դեռևս կնքված չէ: Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա մինչև կենսաչափական տվյալներով անձնագրերի համակարգի նոր մատակարար ընկերության հետ պայմանագրի կնքումը և համակարգի լիարժեք գործարկումը անխափան կերպով ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը»,- ասաց Ֆիդանյանը:
Նախագիծն ԱԺ-ն քննարկում է առաջին ընթերցմամբ: