Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հերթական հեռախոսազրույցն են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Արցախում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքից:
Կողմերն ընդգծել են Արցախում հրադադարի ռեժիմի ամրապնդման նպատակով երկու երկրների համատեղ ջանքերի համակարգումը շարունակելու անհրաժեշտությունը` մշտադիտարկման միասնական կենտրոնի և Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացման շրջանակում: