Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստվում է դատարանում բողոքարկել ՄՕԿ-ի որոշումը, որի համաձայն պատժամիջոցներ է կիրառվելու հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարության, այդ թվում՝ այդ կառույցի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Անհրաժեշտ է դատարան դիմել: Թող ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը պարզաբանի իմ մեղքը: Պատճառն այն է, որ ես պաշտպանում եմ իմ երկի՞րը»,- ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Լուկաշենկոն ակնարկել է, որ մտադրություն չուներ մասնակցել Օլիմպիական խաղերի միջոցառումներին, սակայն համամիտ չէ ՄՕԿ-ի արգելքի որոշման հետ:
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը պատժամիջոցներ է կիրառել նաև Լուկաշենկոյի որդու նկատմամբ, քանի որ Վիկտոր Լուկաշենկոն էլ Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահն է: