ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ:
Խորհրդարանի փոխնախագահը ողջունել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի այցը Ազգային ժողով: Լենա Նազարյանը շնորհակալություն է հայտնել Լարս Ասլան Ռասմուսենին Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաև այն սկզբունքային մոտեցումների համար, որոնք նա դրսևորել է իր ելույթների և հանդիպումների ընթացքում:
ԱԺ փոխնախագահը պատասխանել է նաև հյուրի հարցերին: