Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 778 մարդու:
Շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը: Հստակեցվում է, որ ՌԴ զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում:
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև օրս շուրջ 34 500 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր: