Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հաստատել է, որ Եվրամիությունը կարձագանքի Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի սադրիչ գործողություններին: Այս մասին տեղեկացնում է հունական greekcitytimes.com կայքը:
«Եվրախորհրդի հանդիպման շրջանակում քննարկվել են Թուրքիայի՝ միջազգային օրինականությունների ոտնահարման վերաբերյալ հարցեր ու ԵՄ անդամ երկրների բոլոր արտգործնախարարների հավաստմամբ՝ Թուրքիան ձախողել է հոկտեմբերին Եվրախորհրդի հղած ուղերձին դրական արձագանքը»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը:
Նիկոս Դենդիասի խոսքով՝ Թուրքիան փաստացի շարունակում է իր հանցավոր վարքագիծը, ավելին՝ պատերազմով է սպառնում Հունաստանին, եթե վերջինս ընդլայնի իր ջրային տարածքները: