Եվրամիությունը համաձայնել է ստեղծել «Մագնիտսկու ակտի» համանման իր ռեժիմը, որը եվրոպական կառույցի 27 անդամներին թույլ կտա պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների ոտնահարման համար բոլոր պատասխանատուներին: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Որոշումը կայացվել է երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած եվրոպական երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում: Այն հնարավորություն կտա իրականացնել մարդու իրավունքների ոտնահարման համար պատասխանատու բոլոր անձանց հաշիվների սառեցում և ճանապարհորդելու արգելքի կիրառում:
Հատկանշական է, որ եվրոպական «Մագնիտսկու ակտը» նախատեսում է պատժամիջոցներ կիրառել միայն մարդու իրավունքների ոտնահարման դեպքում: