Իզմիրի դատախազությունը 304 զինվորականների բերման ենթարկելու օրդեր է ստորագրել, որոնցից 295-ը գտնվում են զինվորական ծառայության մեջ: Նրանք մեղադրվում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ առնչություն ունենալու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձի համար:
Նշվում է, որ օպերատիվ գործողություններն անցկացվում են Թուրքիայի 50 նահանգներում: Արդեն բերման է ենթարկվել 198 մարդ: