«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Քննարկման առանցքում, իհարկե, եղել են ռազմագերիների, անհայտ կորած և ազատազրկված քաղաքացիական անձանց հետ կապված ԿԽՄԿ իրավասությունն ու կատարվող աշխատանքները»,- գրել է նա։