«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն իր մարդասիրական ծրագրերի շրջանակներում 10000 ձմեռային վերմակ է ձեռք բերել պատերազմի հետևանքով ՀՀ-ի տարբեր մարզերում ժամանակավոր բնակություն հաստատած և Արցախ վերադարձած ընտանիքների համար:
Կարիքների մասին տվյալները հիմնադրամին է տրամադրել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը: Ձմեռային վերմակներն արտադրվում են ՀՀ-ում: