ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ֆրանսիայի Սենատում վերջերս ընդունված «Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախաձեռնողներից հանդիսացող Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը՝ նախագահ Օլիվիե Ֆորի գլխավորությամբ, այս օրերին Արցախում է:
Նրանց հետ են նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները:
Պատեհ առիթն օգտագործելով՝ ընդունել և մեր ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ցուցաբերած պատրաստակամության համար»: