Պատերազմական գործողություններից հետո Արցախի ամբողջ տարածքում շարունակվում են վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:
«Մայրաքաղաքում արդեն ավարտված է Ադմ. Իսակով 5 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները։
Այս պահին բազմաբնակարան բնակելի շենքի բոլոր այն բնակարանները, որոնք ավերվել են պատերազմական գործողությունների հետևանքով, վերանորոգվում են։ Ներկա դրությամբ կատարվում են ապամոնտաժման և քանդման աշխատանքներ։
Վերոնշյալ հասցեի շենքի վերանորոգման աշխատանքներին մասնակցում է «Բլարգ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը։ Քաղաքաշինության նախարարությունը կատարում է վերահսկողություն»,- գրված է հայտարարությունում։