Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցի վերաբերյալ Թուրքիայի հետ տարաձայնություններին, ասել է. «Մենք կարողացանք թուրք-հունական տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ վեճի։ Հոկտեմբերին կայացած ԵՄ գագաթնաժողովը Թուրքիային մի հնարավարություն տվեց, սակայն Թուրքիան այդ դրական օրակարգը չընդունեց»։ Այդ մասին հայտնել է
ermenihaber.am-ը:
«Եթե Թուրքիայի դեմ ԵՄ-ն պատժամիջոցների որոշում չընդունի, ապա այլ հարցերում ձեր վետոյի իրավունքը կկիրառե՞ք» հարցին ի պատասխան Հունաստանի ղեկավարը հայտնել է, որ եվրոպացիների մեծամասնությունը Աթենքի կողքին է, և որ իրենց դաշնակիցները շատ են։
Միցոտակիսն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից լարվածության շարունակ պահպանումը վնասում է այդ երկրի շահերին, և հավելել, որ Թուրքիան պետք է վերանայի ԵՄ-ի հետ իր հարաբերությունները։ Նա անհրաժեշտ է համարել Թուրքիայի կողմից լարվածության թուլացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։