Այսօր դեսպան Թրեյսին մի խումբ փաստաբանների և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հետևանքով գերեվարված անձանց փոխանակման և աճյունների վերադարձի վերաբերյալ զարգացումները։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Դեսպանը նշեց, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը:
Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտեց մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։
Դեսպան Թրեյսին ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության տևական և կայուն քաղաքական լուծում գտնելու Միացյալ Նահանգների հանձնառությունը»,- ասված է դեսպանության գրառման մեջ: