Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (SNS) քրդական ստորաբաժանումների մարտիկները զինված հարձակում են իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ թուրքական զորքերի: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, քրդերը հարձակվել են Աֆրինում բանակի շտաբը հսկող զինվորների վրա: Արդյունքում, ըստ գործակալության, սպանվել է երեք թուրք զինվոր: Անկարայից որևէ տեղեկություն չկա այդ հարձակման մասին:
Ավելի վաղ այս տարածքում քրդերը բախվել էին Սիրիայի ընդդիմության թուրքամետ կազմավորումների հետ: Մեկ զինյալ սպանվել է, ևս չորսը վիրավորվել էր:
Հասաքե նահանգի հյուսիսում էլ բախումներ են եղել քրդական խմբավորումների և թուրքական զորքերի միջև: Թուրքական բանակի հրետանին գնդակոծել է մի քանի բնակավայր:
Թուրքիան «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության ընթացքում, անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում ստեղծեց 30 կմ անվտանգության գոտի: 2018-ի մարտի սկզբին թուրքական զորքերը գրավեցին քրդերով բնակեցված Աֆրինը, որը գտնվում է Հալեպից 65 կմ հեռու: Այդ ժամանակվանից քրդական խմբավորումների մարտիկները շարունակում են իրենց հարձակումները թուրքական բանակի և Անկարայի աջակցությունը ստացող սահմանային շրջաններում հաստատված սիրիական հակակառավարական խմբավորումների դեմ: