Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր՝ Արցախի Ասկերանի շրջանի ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար:
Բժշկական խմբերում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք հեռավոր գյուղերում և մարզերում օգնություն են տրամադրում տեղի բնակչությանը:
Բնակիչների բողոքները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ապահովման հետ:
Ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բուժաշխատող, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Ավելի վաղ МОСН ստորաբաժանումները ռազմական տրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից տեղափոխվել էին Երևան, Երևանից էլ՝ Ստեփանակերտ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարությունում նշված համաձայնագրերի համաձայն` այս տարվա նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է ամբողջական հրադադար Լեռնային Ղարաբաղում:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է՝ վերահսկելու հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը և Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: