Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման կոչ անելով:
«Ոչ ոք չի կարող սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, բայց հիշեք, որ բոլոր քաղաքացիներն ունեն կարծիքի ազատ արտահայտման, ազատ տեղաշարժվելու, անդորրի և այլ սուբյեկտիվ իրավունքներ:
Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները: Հիշեք, որ ձեր իրավունքներն օրենքին հակառակ և չարաշահումով իրականացնելը, ինչը դրսևորվում է փողոցների շրջափակումով, տրանսպորտի երթևեկության կազմալուծմամբ, առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Չխանգարենք ոչ մեկին, չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը: Հարգենք բոլորին և հարգենք ինքներս մեզ, թույլ չտանք հակահասարակական արարքներ, որոնք կարող են անվստահություն սերմանել օրենքի և օրինականության հանդեպ:
Ոստիկանությունը հավատարիմ է իր գործառույթների իրականացմանը՝ ապահովել օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, անդորրն ու անվտանգությունը: Համոզված ենք, որ սա նաև հասարակության առաքելությունն է, և համագործակցության ենք կոչում քաղաքացիներին՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի բարօրության»: