Կյանքի 88-րդ տարում մահացել է հայանպաստ դիրքորոշումներով հայտնի ԱՄՆ սենատոր Փոլ Սարբեյնսը:
«Արմենպրեսի» փոխանցմամբ` այս մասին հայտնել է նրա որդին՝ կոնգրեսական Ջոն Սարբեյնսը:
«Հայրս՝ սենատոր Փոլ Ս. Սարբեյնսը, այսօր երեկոյան խաղաղ մահացավ Բալթիմորում»,- նշել է Ջոն Սարբեյնսը:
Փոլ Սարբեյնսը ծնվել է 1933 թ. ԱՄՆ Սոլսբերի քաղաքում: Ազգությամբ հույն է: Իր գործունեության ընթացքում աչքի է ընկել հայանպաստ դիրքորոշումներով:
Նրա որդին` Ջոն Սարբեյնսը, 2007 թ. ԱՄՆ կոնգրեսական է: