ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
«Կարևորեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք, որ թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունությունը և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի և արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»,- գրել է Միրզոյանը: