«Աղքատության աղետալի աճը» Թուրքիայում կարող է հանգեցնել վաղաժամ ընտրությունների 2021-ի հունիսի հունիսին՝ քվեարկության նախատեսված օրվանից երկու տարի շուտ,- ասել է Մերալ Աքշեները՝ Թուրքիայի աջ ընդդիմադիր Լավ կուսակցության ղեկավարը:
Ըստ Աշքեների՝ Թուրքիայի ներկա քաղաքական համակարգը ի վիճակի չէ աջակցել երկրին, հետևաբար ընտրությունները պետք է ավելի վաղ անցկացվեն, պաշտոնապես նշանակված 2023 թվականի փոխարեն՝ գրում է Ermeniahaber-ը:
Աշքեների հայտարարությունները հնչել են այն ժամանակ, երբ թուրքական լիրան տարեսկզբից կորցրեց իր արժեքի 30%-ը՝ 2020 թվականին այն դարձնելով զարգացող շուկաների ամենավատ արտարժույթը:
Լիրայի անկումը մեծացրել է մտավախությունները կենտրոնական բանկի արտարժույթի պահուստների սպառման, արտարժույթի շուկաներ կառավարական միջամտության և Թուրքիայի արտաքին ու պաշտպանական քաղաքականության պատճառով արևմտյան պատժամիջոցների ռիսկի հարցերի վերաբերյալ, նշվում է հոդվածում:
Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գործազրկության ընդհանուր մակարդակը կազմել է 13,2%, սակայն այս ցուցանիշը չի տալիս երկրում գործազրկության ամբողջական պատկերը:
Ի դեպ, կառավարությունն արգելել է ընկերություններին կորոնավիրուսի բռնկման ժամանակ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին, փոխարենն առաջարկել է նրանց ուղարկել չվճարվող արձակուրդի կամ կրճատել աշխատանքային ժամերը: