Եվրամիությունը մտադիր է ԱՄՆ նոր վարչակազմի հետ համատեղ աշխատել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Առողջապահության և Առևտրի համաշխարհային կազմակերպությունների ամրապնդման և բարեփոխման ուղղությամբ՝ այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԵՄ արտգործնախարարների նիստի արդյունքները:
«Եկել է ժամանակը վերականգնելու ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերը` ամրապնդելու և բարեփոխելու Առողջապահության և Առևտրի համաշխարհային կազմակերպությունները»,- ասվում է փաստաթղթում:
Երկուշաբթի Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ: Նախարարները քննարկել են ԱՄՆ հետ հետագա հարաբերությունները նախագահական ընտրություններից հետո, Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում, ԵՄ պատժամիջոցների նոր ռեժիմը մարդու իրավունքների խախտումների հարցում և այլ խնդիրներ: