ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ Ակնայի հանձնումից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 19-ին, թիմով մեկնել էին Նոր Մարաղա ու հարակից գյուղեր:
«Մտանք նաև Վանքասարի գագաթին տեղակայված Սպիտակ Խաչ եկեղեցի, հավաքեցինք այնտեղ գտնվող բոլոր սրբապատկերները, քանդակները, խաչքարերն ու այլ քրիստոնեական իրերը և տեղափոխեցինք Ստեփանակերտ, որպեսզի ադրբեջանական վանդալիզմի թիրախ չդառնային:
Եկեղեցին լքելու ծանր պահին սիրողաբար, բայցև սրտաբուխ երգեցի «Առավոտ լուսոյից» մի պատառիկ՝ համոզմունքով, որ մեկ օր լույսը կրկին կծագի Սպիտակ Խաչի վրա: Իսկ այսօր լուսանկար է հայտնվում՝ ցույց տալով, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց դրոշը տեղադրել հայկական այդ եկեղեցու վրա: Միևնույն է՝ լույսը ծագելու է»,- գրել է նա: