Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Նախագահը կարևորել է Ֆինլանդիայի հետ բարեկամական հարաբերություններն ու կառուցողական երկխոսությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։