Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրով, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Արագածոտնի մարզում բնակարանաշինություն է իրականացվում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«Կառավարությունն Արագածոտնի մարզին հատկացրել է շուրջ 225 մլն դրամ: Այսկերպ, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 124 բնակիչ կրկին կապրի սեփական տանիքի ներքո (ձեռք է բերվել 20 բնակարան, 1 կիսակառույց տան շինարարությունն ավարտին է հասցվել, հիմքից կառուցվում են բոլորովին նոր 6 սեփական տներ):
Ստեղծարար աշխատանքով մենք միասին ամոքելու ենք երկրաշարժի թողած սպիները»,- գրել է մարզպետը: