Արմավիրի մարզի Խորոնք համայնքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Մ.Խորենացու անվան թաղամասի գլխավոր փողոցը։
Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել համայնքի կենտրոնական փողոցի՝ 800 մ երկարությամբ, 8 մ լայնությամբ ճանապարհահատվածը։
Ծրագրի արժեքը՝ շուրջ 61,5 մլն դրամ, Կառավարության համաֆինանսավորումը՝ 27,7 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 33,8 մլն դրամ։