Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել են Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհի` Նշան Մաթևոսյան պողոտայի ասֆալտապատման աշխատանքները` անվտանգ երթևեկ ապահովելով համայնքի բնակիչների և վարորդների համար:
Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 20 մլն 363.24 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 45%` 9 մլն 163.46 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 11 մլն 199.78 հազ. դրամ:
270 գծմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար ապահովվել է 100 մմ հաստության տոփանումով բազալտե խճից հիմնահատակի իրականացում, 1000 քմ բիտումի լցաբաշխում և 4 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում:
Ծրագրի շահառուների թիվը 3580 է: