Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 329 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 55 հրդեհի, 12 ինքնասպանության փորձի դեպք, 85 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 126 կենցաղային կանչ. տուժել է 127 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 19 մահ:
Արձանագրվել է թունավորման 6 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 1 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհին արգելափակված 1 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: