Տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումն ընդունվել է քննության։
Դատաքննության օր է նշանակվել 2021 թ. փետրվարի 9-ը՝ ժ. 11։00-ը։ Դատարանը որոշել է դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։
Որպես պատասխանող կողմ՝ ներգրավված են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովն ու Կառավարությունը»,- Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։