Դեկտեմբերի 6-ին Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ քարտուղարության գործունեությանը, ինչպես նաև կազմակերպության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:
Քննարկվել են այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների՝ կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերի 2-ի նստաշրջանին ընդունված որոշումներին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրել է ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին: