ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցին:
«Դեկտեմբերի 7, 1988 թ., 11,
Երկիրը ցնցվեց Սպիտակից մինչև Լենինական: Ջերմ մտքերս նրանց հետ են, ովքեր Հայաստան կատարած իմ այցի ընթացքում համաձայնեցին ինձ հետ կիսել այս օրվա հիշողությունը, որտեղ մեկ րոպեի ընթացքում մարդիկ կորցրին բոլոր նրանց, ովքեր թանկ էին իրենց համար:
Այսօր ես հիանում եմ նրանց ուժով, ինչը թույլ տվեց նրանց ոտքի կանգնել և վերադառնալ կյանքի ընթացքին: Թող դեկտեմբերի 7-ը՝ Սգո օր, Հայաստանի համար լինի նաև հպարտության և հույսի օր»: