Ադրբեջանում հայ զինծառայողների կամ քաղաքացիական յուրաքանչյուր անձի գերեվարման փաստի հաստատումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դիմում է իշխանություններին՝ տեսակցելու նպատակով, այնուհետև այցելում նրանց:
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրեր»-ին տեղեկացրել է՝ գրեթե ամեն օր այցելում են Ադրբեջանում պահվող ավելի մեծ թվով անձանց:
Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթանում են նրանց պահման պայմաններին, տեղեկանում առողջական վիճակի մասին, օգնում կապ հաստատել ընտանիքի հետ:
Գերիների ցուցակների վերաբերյալ հարցը միջազգային կառույցը չի մեկնաբանում: