Գերմանիայի Սաքսոնիա դաշնային նահանգի հիվանդանոցները դիահերձարաններում բավարար տեղ չունեն մահացած COVID-19 հիվանդներին տեղավորելու համար՝ հաղորդում է Bild տաբլոիդը:
Ըստ թերթի՝ մի քանի օր է՝ հիվանդանոցներում արտակարգ դրություն է տիրում, առաջին հերթին՝ արևելյան Սաքսոնիայում: Գորլից շրջանում վերակենդանացման բաժանմունքների գրեթե բոլոր մահճակալները զբաղված են:
Գորլիցի հիվանդանոցներից յուրաքանչյուրն ունի վեցից 15 սառը սենյակ մահացածների համար, սակայն ներկայումս բարձր մահացության պատճառով հիվանդանոցները սպառում են դիակները տեղավորելու իրենց հնարավորությունները:
Գերմանիայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն օրական աճել է 12,332-ով, ևս 147 մարդ մահացել է COVID-19-ից: Սաքսոնիան հայտնվել է կորոնավիրուսի ամենաբարդ իրավիճակում: