Դեկտեմբերի 8-9-ը տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Տեղի են ունենալու նախարար Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:
Այցի շրջանակում նախատեսված են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ: