Ջոն Քենեդիի օդանավակայանում վայրէջք կատարած «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռի ուղևորները տարհանվել են, հայտնում է FoxNews-ը: Նյու Յորքի և Նյու Ջերսիի օդանավակայանների վարչության տվյալով՝ տարհանման պատճառը եղել է Մոսկվա-Նյու Յորք չվերթի ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին ստացած տեղեկությունը: Ավելի ուշ ՌԻԱ նովոստին հայտնել է, որ պայթուցիկի մասին տեղեկությունը չի հաստատվել: Այդ մասին գործակալությանը տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը: Նյու Յորքից Մոսկվա հետադարձի չվերթը հետաձգվել է յոթ ժամով:
Ջոն Քենեդիի օդանավակայանի ներկայացուցիչը Թվիթերում գրել է, որ այն «ամբողջովին բաց է, և թռիչքները գործում են առանց հետաձգումների»: Նաև նշվել է, որ բոլոր «արտակարգ միջոցառումներն» ավարտվել են:
Մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է Մոսկվայից «Աերոֆլոտի» չվերթով ժամանող ուղևորներին: