Արցախի՝ Ադրբեջանին անցած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները կստանան միանվագ 300 հազար դրամ աջակցություն. փոխհատուցում տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Գրանցվել և ցանկին ծանոթանալ հնարավոր է դիմում, կետ, էս էս էյ. էյ եմ կայքում:
Արցախում շարունակվում են ռուս խաղաղապահների տեղակայման գործընթացները: Մարտակերտում երկրորդ ռազմական հոսպիտալն է ստեղծվում: Ստեփանակերտի դաշտային հիվանդանոցն օրական մոտ 40 բնակչի է սպասարկում: Բժշկական նոր ստորաբաժանում է ժամանել Ստեփանակերտ՝ 60 բժիշկ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ: Ռուսական պատվիրակության կազմն ընդլայնվում է. նոր խմբում փրկարարներ ու հոգեբաններ են:
«Դեկտեմբերի 6-ին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ «Իլ-76» օդանավը մեկնել է Մոսկվայից: Խումբը կազմված է կինոլոգներից, լեռնային տեղանքի փրկարարներից, կապավորներից ու հոգեբաններից: Ամբողջ անձնակազմը թեստավորվել է COVID-19-ի համար»:
Վերջին մեկ օրում Արցախ է վերադարձել ևս 1318 մարդ: Նրանց անվտանգությունն ապահովելու համար շարունակվում է նաև սակրավորների աշխատանքը: Այդ նպատակով երեկ առաջին անգամ օգտագործվել է Ուրան-6 համակարգ: