Արցախի գյուղերն ու քաղաքները Արևմտյան Հայաստանի Բինգյոլը չդարձնելու համար 16-ամյա Միլենան օրեր շարունակ ընկերների հետ աշխատում է: Լուսավոր կարոտով են ապրում, երգում:
Կարոտի մասին սկսեցին մտածել սեպտեմբերի 27-ից: Այսօր հիշողություններից Միլենան հանել է պատերազմի նախորդ օրը: Երեկոյան «Տատիկ-պապիկի» մոտ դասարանցիներով վերջին հավաքն էր, միասին: Հաջորդ առավոտյան լսվեցին այս ձայները.
Միլենա Գասպարյան - Ոչ մեկս չէինք ակնկալում, որ հաջորդ օրը պետք է այսպես լինի: Հիմա ընկերներս տարբեր տեղերում են, ցավով եմ հիշում: Մի անգամ, հուսամ, էնտեղ նորից կհանդիպենք: Ապրիլյանին թեկուզ միայն Մարտունին էր վնասվում, ու մեզ համար, կոպիտ ասած, մի քիչ շոկային էր, արթնացանք ռմբակոծությունների ձայներից, սկզբում մտածում էի՝ շինարարություն է տան մոտ, հետո հարևանների խուճապից հասկացանք, հետո իջանք նկուղներ: Հիշում եմ՝ գնացինք գազալցակայան, տեղ-տեղ ծուխ էր, ահավոր վախեցել էինք, տանկեր տեսանք, զինվորները գնում էին: Դա էր ցավը, որ գիտեի՝ նրանց աչքերում վախ կար:
Այդպես ամեն ինչ կիսատ թողեցին, բայց այդ վայրկյաններին օգնում էր կիթառը: Ակորդների ձայնը խլացնում էր վախը պատերազմից ու թշնամու կրակոցներից:
Ապրելուց բացի մտածում են ապրեցնել մյուսներին էլ: Ընկերներով ապաստարանների երեխաների համար էլ են նվագում:
Պատերազմի օրերին էլ կիթառը ձեռքից չի դրել Հյուսիսային պողոտայում, նվագել են մոտ 600 հազար դրամ են ընկերներով հավաքել, ուղարկել Համահայկական հիմնադրամ:
Բանակին օգնեցին, հիմա Ռոբերտն ինքն է բանակ գնալու մասին մտածում:
Ռոբերտ - Մի տարի ուշ եմ գնալու, որ քոլեջն ավարտեմ ու արդեն հանգիստ ազատ գնամ բանակ:
Հիմա Երևանում Արվեստի կենտրոնում են հավաքվել: Նոր երգեր են գրում, ձեռքի աշխատանքներ պատրաստում, նույնիսկ վաճառում՝ ամեն ինչ էլի՛ Արցախ ուղարկելու: Իրենց նման պատանիներ, ասում են, այստեղ շատ կան: Հիմա, օրինակ, դաս են անում, խնդրել են չանհանգստացնել:
Ամբողջ նկարահանմանը Լինան ամենաքչախոսն էր: Պատերազմի պատկերներից խոսել շատ չի սիրում, այստեղ մոտ երկու շաբաթ է՝ հարվածել է սովորում: Զենքը՝ երաժշտական գործիքներն են:
Ապագայի հասցեն, ասում են, Արցախում է, իրենց ներդրումը կունենան՝ այսօր են խոստանում: