Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:15-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տերյան փողոցի թիվ 48/1 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Շավարշ Ա․, ծնված 1996 թ.) և BMW (վարորդ՝ Մուշեղ Ղ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Սուրիկ Ա․-ին (ծնված 1968 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: