Գորայք համայնքի Ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Անդրադառնալով լրատվամիջոցներում տեղ գտած նյութին, որում իբրե թե Սյունիքի մարզի բոլոր համայնքապետները միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես՝ Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանս, չեմ միացել հրաժարականի պահանջին:
Լրատվամիջոցներին հորդորում եմ հրապարակել միայն ճշտված տեղեկատվություն, իսկ հասարակությանը՝ հետևել համայնքի պաշտոնական կայքի նյութի հրապարակմանը:
Հարգանքով՝
Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյան»:
Հիշեցնենք, որ տեղեկություններ էին շրջանառվում, թե Սյունիքի բոլոր համայնքապետները միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։