Ի հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին
տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա՝ տեղեկացրել է ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում։
Նա տեղեկացրել է նաև, որ, այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է։