Հայաստանի օմբուդսմենը շնորհավորել է փաստաբաններին մասնագիտական տոնի կապակցությամբ։
Շնորհավորում եմ ձեզ փաստաբանի օրվա առիթով:
Փաստաբանի մասնագիտական հեղինակությանն ու փաստաբանության նկատմամբ վստահությանը պետք է աջակցենք բոլորս:
Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակը, ու արդյունավետ է արդարադատության համակարգը: Այս կերպ է փաստաբանի աշխատանքը դառնում արդյունավետ մեզնից յուրաքանչյուրին վերաբերող կոնկրետ գործերով ու սկսում ծառայել ամբողջ երկրում իրավունքի գերակայության վերջնական հաստատման նպատակին:
Փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում:
Հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապդնվող նրանց պրոֆեսիոնալ ազդեցությամբ: