Դեկտեմբերի 5-ին ժամը 19։52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ՎԱԶ-2114 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օհան Հ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևոր Գառնիկ Խ․-ն (ծնված 1955 թ․) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։