Ստեփանակերտում հատուկ նշանակության բժշկական ջոկատը սկսել է օգնություն ցուցաբերել բնակչությանը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ը՝ գրում է РИА Новости-ն:
«Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատն օգնություն է տրամադրում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությանը: Օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկներն ընդունել են մոտ 40 բնակչի: Թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագետները խորհրդատվություն, հետազոտություն և որակյալ բժշկական օգնություն են տրամադրել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ տվյալով՝ սկսվել է նաև Մարտակերտում զինվորական հոսպիտալի կառուցումը:
Ավելի վաղ հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումները Խաբարովսկից տեղափոխվել էին Երևան: