Դոնի Ռոստովի շուկայի հրավառության համար նախատեսված պայթուցիկների տաղավարում բռնկված հրդեհը հինգ հատվածից երեքում մարվել է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Դոնի Ռոստովի Классик շուկայի տաղավարը հրդեհվել է կիրակի օրը Մոսկվայի ժամանակով ժամը 6:30-ին: Հրդեհի մակերեսը սկզբում կազմել է 1.5 հազար քառակուսի մետր, այնուհետև ավելացել է մինչև 4 հազար քառակուսի: Դատախազությունը ստուգում է կազմակերպել:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 317 մարդ և 114 մարտական հաշվարկ: