Ստեփանակերտի խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի թեժ գծին մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է անհայտ կորած հայ զինծառայողների վերաբերյալ ավելի քան 210 զանգ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Թեժ գծի աշխատանքների ընթացքում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը անհայտ կորած հայ զինծառայողների մասին 214 զանգ է ստացվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մասնագետները ստուգել, մշակել և խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի որոնողական խմբերին են փոխանցել 186 զինծառայողի մասին տվյալներ: Բացի դրանից՝ հեռախոսով հոգեբանական օգնություն է ցուցաբերվել 45 քաղաքացու:
Այսօրվա դրությամբ ավելի քան 1900 քաղաքացի է դիմել անհայտ կորած հարազատների որոնման, գույքի վերադարձման և այլ հարցերով: