Իսպանիայի առաջնության հերթական՝ 12-րդ տուրում «Լևանտե»-ն սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել «Խետաֆե»-ի նկատմամբ:
Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն իր նորամուտն է նշել Վալենսիան ներկայացնող թիմում՝ փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին:
Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի սան է, հանդես է եկել Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում (Մ 15, Մ 16, Մ 17, Մ 18, Մ 19, Մ 20): «Լևանտե»-ին է միացել 2017-ին և խաղացել երիտասարդական թիմերում: