Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի պատասխանել Թուրքիայի նախագահի՝ իր հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էմանուել Մակրոնին անվանել էր «բեռ՝ Ֆրանսիայի համար»՝ նշելով, որ Ֆրանսիան ապրում է շատ վտանգավոր ժամանակաշրջան:
Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Ֆրանսիան «հնարավորինս շուտ կազատվի Մակրոնից»:
Էմանուել Մակրոնը ֆրանսիական Brut համացանցային լրատվամիջոցին հայտնել էր, որ «հավատում է հարգանքին»: