Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր տեսաուղերձում անդրադարձավ շրջանառվող խոսակցություններին, թե պատերազմի երրորդ օրը ինչ-որ որոշում է կայացրել, որն աղետալի հետևանքներ է ունեցել:
«15 օր է՝ այդ որոշումը փնտրում ենք ու չենք գտնում, որովհետև չկա նման որոշում: Հիմա երևի այդպիսի ժամանակներ են, ցանկացած սուտ կարելի է ասել ու անցնել: Հիմա էլ մարտերում ձախողման համար պատասխանատվությունը ուղիղ դնում են ինձ վրա:
Վարչապետը մա՞րտ է ղեկավարում կամ ղեկավարել, վարչապետը վաշտի մակարդակով որոշումնե՞ր է կայացնում կամ թեկուզ գնդի հրամանատարի: Վարչապետը միանձնյա որոշումնե՞ր է կայացրել: Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, և այդ որոշման շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանն իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ պաշտպանական շրջանն էլ հանձնել»,- նշեց վարչապետը: