ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնել են, որ այսօր Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:
«ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, ինչպես նաև հումանիտար ականազերծող կենտրոնները և ՌԴ ԱԻՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և վտանգ ներկայացնող ռումբերից ու արկերից: Գործընթացը կշարունակվի օրվա ընթացքում՝ Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում: Ուստի խնդրում ենք՝ պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ հայտարարությունում: